Ճապոնացի արտադրողներն ԱՄՆ-ից հետ են կանչում գրեթե 34 մլն ավտոմենեքենա, ինչը մեքենաշինության պատմության մեջ նման ամենախոշոր դեպքն է:

Մեքենաները հետ են կանչվում մեկ պատճառով. դրանցում օգտագործվել են Takata ընկերության անվտանգության բարձիկներ, որոնք առնվազն 5 մարդու մահվան պատճառ են դարձել:

BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ, այդ ընկերության անվտանգության որոշ բարձիկներ չափազանց մեծ ուժով են բացվում՝ վարորդի եւ ուղեւորների ուղղությամբ մեքենայի պլաստիկե դետալների բեկորներ նետելով:

Takata ընկերության արտադրանքն օգտագործել են 11 ավտոարտադրողներ, այդ թվում՝ ճապոնական Honda, Toyota եւ Nissan ավտոհսկաները: