Չինաստանը խստացնում է օտարերկրյա ավիաընկերությունների կողմից անվտանգության կանոնների իրականացման վերահսկողությունը: Այս մասին ասված է Չինաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության՝ չորեքշաբթի հրապարակված հայտարարությունում:

Փաստաթղթի համաձայն, ի հավելումն 2005 թվականից գործող «Օտարերկրյա օդատրանսպորտային փոխադրողների՝ չափանիշներին համապատասխանությունը որոշելու կանոնների», ներդրվում է այդ պահանջների իրականացման գնահատման հատուկ համակարգ: Օտարերկրյա ավիաընկերություններին գնահատելու են միավորներով: Անվտանգության հետ կապված խնդիրների բացակայության դեպքում այդ ընկերություններին 1 միավոր կտրվի, յուրաքանչյուր խախտման դեպքում՝ կհանվի:

Եթե ընկերության գնահատականը հասնի «-12» միավորի, նրան կարգելվի աշխատել Չինաստանում: Նաեւ ավելի պակաս խստությամբ միջոցներ են նախատեսվում. մասնավորապես, «-8» միավոր մակարդակի, ավիափոխադրողին կթույլատրվի թռիչքներ իրականացնել միայն դեպի սահմանափակ թվով օդանավակայաններ:

Ներկայում Չինաստանում 156 օտարերկրյա ավիաընկերություն է գործում: Անցյալ տարի դրանք 374 հազար չվերթ են իրականացնել՝ երկրի ընդհանուր չվերթների 11%-ը: