Հայաստանի Առողջապահության նախարարությունը մինչեւ 2016 թվականի ապրիլը հանրապետության բուժհաստատություններում միասնական էլեկտրոնային տվյալների բազա կներդրվի: Այս մասին մայիաի 20-ին Ազգային ժողովում հայտարարեց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Նա հիշեցրեց, որ Հարավային Կորեայից խորհրդատվական ընկերության հետազոտությունների արդյունքներով, 2012 թվականին առողջապահական համակարգի ինֆորմատիզացման պետական ծրագիր է կազմվել, իսկ 2013-ին այն իրականացնող խորհուրդ ստեղծվել՝ փոխնախարարի գլխավորությամբ:

Աշխատանքն իրականացնելու է Ericsson ընկերությունը, նախագծի ընդհանուր ծավալը շուրջ 1 մլն դոլար է: Նոր համակարգի փորձնական տարբերակն արդեն գործում է 4 բուժհաստատություններում. Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում եւ Բալահովիտ գյուղում, ինչպես նաեւ Երեւանի պետական բժշկական համալսարանի հաստատություններում՝ «Մուրացան» բուժկենտրոնում եւ «Հերացի» պոլիկլինիկայում: