Թուրքիայում կայանալիք բասկետբոլի աշխարհի առաջնությունում վուվուզելան արգելված կլինի բժշկական նկատառումներով: Բասկետբոլի միջազգային ֆեդերացիան դարձել է առաջին միջազգային մարզական կազմակերպությունը, որը իր բոլոր մրցումներում արգելել է վուվուզելաները:

Բասկետբոլային մարզադահլիճների աշխատակիցներին հանձնարարված է բռնագրավել տխրահռչակ նվագարանը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Պատրիկ Բաումանն ասել է, որ վուվուզելաները բասկետբոլայինի նման փակ և փոքր մարզադահլիճի համար չէ:  Վուվուզելայով հնարավոր է աղմուկի ռեկորդային մակարդակ ապահովել ` 130 դեցիբել: Շղթայավոր սղոցի աղմուկը միայն 100 դեցիբել է: