Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը մտադիր է մինչեւ 2020 թվականը սառեցնել նախարարների աշխատավարձերի բարձրացումը: Այս մասին գրում է The Telegraph պարբերականը:
Նշվում է, որ այս միջոցառումները կօգնեն շուրջ 4 մլն ֆունտ սթեռլինգ խնայել: Ներկայում Մեծ Բրիտանիայում նախարարի ամսական աշխատավարձը կազմում է 134.565 ֆունտ:
Ըստ Gazeta-ի, ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բրիտանական իշխանություններն այս տարվա հոկտեմբերից նվազագույն աշխատավարձը բարձրացնելու են 3%-ով, ինչը 2008 թվականից ի վեր առավելագույն բարձրացումը կլինի:




























