Ավստրալիայի ֆինանսների նախարար Ջո Հոքին խոստացել է խնդրել կառավարությանը եւ տեղական իշխանություններին չեղյալ հայտարարել տամպոնների եւ անձնական հիգիենայի այլ պարագաների վրա դրված հարկը։

Ավելի վաղ 90 հազար մարդ ստորագրել էր «օրգանիզմի բնական ֆունկցիաներից» հարկ գանձելու խնդրագիրը։

Ի  տարբերություն պահպանակների եւ արեւապաշտպան քսուքների՝ տամպոնները եւ հիգիենիկ միջադիրները ենթակա են 10 տոկոս հարկման, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։