Հայաստանի բանկերի կապիտալի եկամտաբերությունը (RoE) 2014-ին կազմել է 4,5 տոկոս: Այդ մասին լրագրողներին մայիսի 26-ին հայտնել է Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը:

Նրա խոսքով, նման համեմատաբար ոչ բարձր ցուցանիշը մրցակցության, նաեւ չաշխատող ակտիվների որոշակի աճի (2013-ի 4,5% -ից մինչեւ 2014-ի 6,8%) պատճառով է:

Բանկերն ի վիճակի էին ապահովել բնակչությանն ու բիզնեսին 2014փթ., դեկտեմբերին, արժույթի տատանումների ժամանակ, ասել է Գրիգորյանը: Պարզապես, բանկերից որոշները բարձրացրել էին վարկառուների նկատմամբ պահանջները, որպես պաշտպանական ռեակցիա: բայց դրանց գործողությունները եղլե են օրենքի շրջանակներում: «Իսկ ովքեր չհիմնավորված գործողություններ են իրականացրել հաճախորդների նկատմամբ, համապատասխան միջոցներ կկիրառվեն»,- ասել է նա: