Հայաստանը պետք է մասնավոր ներդրումներ ներգրավի հաղորդակցման հատված: Այս մասին մայիսի 26-ին Երեւանում կայացած E5P-ի էներգաարդյունավետության թեմայով սեմինարի ժամանակ հայտարարեց Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) երեւանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեւիսը:
E5P-ի շրջանակում դրամաշնորհային միջոցները պետք է խթանեն վարկային ծրագրերը, ընդ որում, պարտադիր չէ պետական երաշխավորությամբ: Հակառակը, այն սահմանափակ ֆիսկալ պաշարների պարագայում, որն այսօր ունի պետությունը, անհրաժեշտ է ներդրումներ փնտրել եւ գտնել մասնավոր սեկտորում: «ՎԶԵԲ-ն աջակցում է համայնքային ծառայությունների առեւտրայնացմանը»,- հայտարարեց Դեւիսը:
Էներգաարդյունավետության եւ բնապահպանական գործընկերության արեւելաեվրոպական հիմնադրամի (E5P) ծրագիրը համայնքային էներգաարդյունավետության ծրագրերի համար 20 մլն եվրոյի դրամաշնորհների պորտֆելի հասանելիություն է առաջարկում: Հայաստանը կազմակերպության անդամ է դարձել 2015 թվականի մարտին՝ պարտավորվելով ներդնել 1 մլն եվրո, որից արդեն փոխանցել է 100 հազարը:
ՎԶԵԲ-ը ողջունում է կենսունակ նախագծերը, եւ դրամաշնորհային միջոցների առաջին խմբի ավարտից հետո, ըստ Հայաստանում կառույցի ներկայացուցչի, հնարավոր կլինի քննարկել այն ավելացնելու հնարավորությունը:




























