Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերցիլեւը հրապարակեց ընտրանու ընդլայնված կազմը, որը կնախապատրաստվի օգոստոսի 11-ին կայանալիք 2011թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության Հայաստան-Վրաստան ընտրական հանդիպմանը: Օգոստոսի 6-ից 11-ը թիմը կանցկացնի ուսումնամարզական հավաք: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից:
Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 18:00-ին:
Դարպասապահներ
Էդվարդ Հովհաննիսյան «Փյունիկ»
Գեւորգ Պրազյան «Արարատ»
Պաշտպաններ
Արտաշես Առաքելյան «Կիլիկիա»
Արտակ Անդրիկյան «Ուլիս»
Գագիկ Դաղբաշյան «Բանանց»
Արտակ Եդիգարյան «Փյունիկ»
Հովհաննես Համբարձումյան «Բանանց»
Վարազդատ Հարոյան «Փյունիկ»
Արթուր Յուսպաշյան «Փյունիկ»
Լեւոն Հայրապետյան առանց ակումբ
Կիսապաշտպաններ
Մասիս Ոսկանյան «Ռոզելար» (Բելգիա)
Էդգար Մալաքյան «Փյունիկ»
Կառլեն Մկրտչյան «Փյունիկ»
Հիրաչ Յագան «Ստանդարտ» (Բելգիա)
Արտակ Դաշյան «Մետալուրգ» (Ուկրաինա)
Արտակ Ալեքսանյան «Ուրալ» (Ռուսաստան)
Հարձակվողներ
Գեւորգ Ղազարյան «Փյունիկ»
Զավեն Բադոյան «Իմպուլս»
Հենրիխ Մխիթարյան «Մետալուրգ» (Ուկրաինա)
Վալտեր Պողոսյան «Բանանց»
Հովհաննես Գոհարյան «Փյունիկ»
Գեւորգ Բադալյան «Բանիկ Մոստ» (Չեխիա)




























