Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ առաջիկա մրցաշրջանում մտադիր է արքայական ակումբի հետ նվաճել առնվազն երկու տիտղոս:
«Պորտուի» հետ առաջին մրցաշրջանում Մոուրինյոն նվաճել է երեք տիտղոս, «Ինտերը» Մոուրինյոյի հետ առաջին մրցաշրջանում հաղթեց երկու մրցաշարերում, իսկ երկրորդ տարում նվաճեց չորս տիտղոս: «Չելսիում» Մոուրինյոն ընդհանուր առմամբ նվաճել է վեց տիտղոս: «Թեեւ ես դեռ երիտասարդ եմ, սակայն եվրոպական լիգաներում նվաճած 17 տիտղոսներն ինձ դարձրել են վետերան»,- Մոուրինյոյին մեջբերում է AS-ը:



























