Պաղպաղակը եւ այլ սառն աղանդերը, շատ արագ ուտելու դեպքում, կարող են գլխացավ առաջացնել: Այսպիսի հայտարարությամբ են հանդես եկել Գլխացավի միջազգային ընկերակցության (International Headache Society) մասնագետները:
Պատճառն այն է, որ ուղեղը սնուցող արյունատար անոթներն արագորեն նեղանում են: Տաք եղանակին դրա հավանականությունը մի քանի անգամ ավելին է, քանի որ անոթները լայնացած են լինում, ինչի հետեւանքով ավելի ուժեղ են նեղանում:
Ըստ KEDEM-ի, ցավագին զգացողությունները կարող են շարունակվել նույնիսկ պաղպաղակն ուտելուց հետո: Այդ դեպքում գիտնականները խորհուրդ են տալիս արագորեն տաքացնել լեզուն: Սակայն տաք ջուր խմել չի կարելի, քանի որ ջերմաստիճանի կտրուկ տատանումը վտանգավոր է ատամի էմալի համար:





























