Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի դուստրը՝ Հեյդար Ալիեւի անվան հիմնադրամի փոխտնօրեն Լեյլա Ալիեւան, հայտարարել է Crocus Group ընկերությունների խմբի փոխնախագահ, երգիչ Էմին Աղալարովից բաժանվելու մասին: Ամուսնալուծության մասին Ալիեւան հայտնել է  Instagram-ի միջոցով:

«Ադրբեջանում շատերի համար գաղտնիք չէր, որ էմինի հետ իմ ամուսնությունը վերջին տարիներին ձեւական բնույթ էր կրում: Մենք վաղուց առանձին ենք ապրում, տարբեր քաղաքներում: Ժամանակն է պաշտոնապես ձեւակերպել մեր ամուսնալուծությունը»,- Ալիեւի դստեր հայտարարությունը փոխանցում է  Lenta.ru-ն:

Զույգն ամուսնացել էր 2006թ.: 2008թ. ծնվել էին նրանց երկվորյակ որդիները: