Էջմիածնի մոտ 6 գյուղերի միջգյուղական տրանսպորտի խնդիրներով այժմ զբաղվում են, եթե այդպիսիք եղան, կլուծվեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «ՈւԱՏ» ԲԲԸ-ի սեփականատերը ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանն է:
Բանն այն է, որ մոտ 6 գյուղերի միջգյուղական տրանսպորտը սպասարկող ընկերությունը, չստանալով սպասված շահույթը, չի իրականացնում սպասարկում: Պատգամավորն ասաց, որ արդեն ասել է՝ հետաքրքրվեն այդ խնդիրներով: «Ասել եմ, նայում են, խնդիր պետք է չլիներ, դա իմ ընտրատարածքն է, իմ ժողովուրդը, կզբաղվեն այդ հարցերով, եթե խնդիրներ եղան, կլուծվեն»,-ասաց պատգամավորը:




























