2014-ին Հայաստանում տուբերկուլյոզի դեմ պայքարի ծախսերն աճել են: Այս մասին, այսօր՝ հունիսի 1-ին, ԱԺ-ում հայտարարել է Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ ներկայացնելով ՀՀ պետբյուջեի 2014 թվականի կատարողական հաշվետվությունը:

Նախորդ տարի այդ ծրագրի համար տրամադրվել է մոտ 1,5 մլրդ դրամ, մինչդեռ 2013-ին այն կազմել է 1,2 մլրդ դրամից մի փոքր ավելի:

Նշենք, եթե 2013 թվականին Հայաստանում գրանցված էր տուբերկուլյոզով 1 055 առաջնային եւ 379 երկրորդային հիվանդ, ապա 2014-ին հիվանդների թիվը կրճատվել է մինչեւ համապատասխանաբար 1 046-ի եւ 319-ի: