Հայաստանում «Մեղրի» մաքսակետի մաքսավորները ռուս սահմանապահների հետ համատեղ կանխել են Իրանից Հայաստան ապօրինի թմրանյութ ներկրելու փորձը։
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանային վարչության մամուլի ծառայությունից, մայիսի 31-ին «Ագարակ» հսկիչ մաքսային անցակետում Թեհրան-Երեւան ավտոբուսի զննման արդյունքում «Մեղրի» մաքսակետի մաքսանենգության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ Սահմանային վարչության աշխատակիցների հետ համատեղ աշխատանքի արդյունքում հայտնաբերել են 10 գրամ քաշով մուգ շագանակագույն գույնի նյութ, ենթադրաբար օփիումի հումք։
Հանցագործության մանրամասները պարզվում են։
.jpg)





























