Հնդկաստանը հույս ունի արագ ավարտել ԵՏՄ-ի հետ համապարփակ տնտեսական համագործակցության շուրջ բանակցությունները։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի նախագահ Պրանաբ Մուքերջին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք շահագրգռված ենք ԵՏՄ-ի հետ համագործակցելու հարցով»,- ասել է նախագահը բելառուսական ԲԵԼՏԱ գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ։ Եկող շաբաթ Մուքերջին առաջին պաշտոնական այցով պետք է այցելի Բելառուս։
Նա նշել է, որ Հնդկաստանի եւ ԵՏՄ-ի հետ համապարփակ տնտեսական համագործակցության բանակցությունները բարեհաջող են ընթանում։




























