Իրաքի էլ Ֆալուջ քաղաքի (Անբարի նահանգ) հյուսիսում պայթյունի հետեւանքով առնվազն 40 ոստիկան է զոհվել: Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն:
Ըստ լրատվամիջոցի, մահապարտի կողմից իրականացված ահաբեկչության հետեւանքով զոհվել է Իրաքի անվտանգության ուժերի առնվազն 42 զինծառայող, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Իրաքի բանակը Անբարի նահանգում մասշտաբային գործողություն է իրականացնում «Իսլամական պետություն» իսլամիստական խմբավորման գրոհայինների դեմ, որի տարածքի մոտ 80 տոկոսը դեռեւս գտնվում է գրոհայինների վերահսկողության տակ:
Գլխավոր հարվածն ուղղված է Ռամադի քաղաքի վրա, որը Իրաքի կառավարական ուժերը թողել են նախորդ ամսվա կեսերին:





























