Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված հայտնի հայ լրագրող Մարգար Եսայանը այց է կատարել Ստամբուլի Շիշլի թաղամասի փողոցներից մեկը։

Մարգար Եսայանը Twitter-ի իր էջում տեղադրել է Շիշլի թաղամաս կատարած այցից լուսանկարներ՝ մակագրելով սիրո երթ։

Այցի ընթացքում Մարգար Եսայանը ողջունել է քաղաքացիներին, զրուցել նրանց հետ եւ աղջիկներին ու կանանց ծաղիկներ նվիրել։

Նշենք, որ Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին իշխող «Արդարություն եւ զարգացում», ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» եւ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցություններն անցողիկ տեղերում հայ թեկնածուներ են ներկայացրել։

Ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 7-ին։