Ամերիկյան Ford ավտոընկերությունը ԱՄՆ շուկայից 1 մլն մեքենա է հետ կանչում ճապոնական Takata ընկերության արտադրած անվտանգության բարձիկների անսարքության պատճառով, գրում է Associated Press-ը։
Հետկանչի ենթակա են 2005–2014 թթ. արտադրության Mustang եւ 2005–2006 թթ. արտադրության GT մեքենաները։ Ընկերությունից պարզաբանել են, որ անվտանգության բարձիկները կարող են պայթել մեքենայի ընթացքի ժամանակ, գրում է Gazeta-ն։





























