Իրաքի վարչապետ Հայդեր Ալ Աբադին կարծում է, որ միջազգային կոալիցիան բավարար աջակցություն չի ցուցաբերում իր երկրին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար։

«Օդային օգնությունը բավարար չէ։ Հետախուզական աշխատանքներ շատ քիչ են տարվում»։ ԻՊ գրոհայիննները շարժվում են փոքր խմբերով։ Եղածը բավական չէ»,- փոխանցում է Ալ Աբադիի խոսքը Reuters-ը։

Նշենք, որ վարչապետը ելույթ էր ունեցել «Իսամական պետության» դեմ պայքարի միջազգային կոնֆերանսի նախաշեմին, որը կայանալու է Փարիզում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։