Իրաքի հյուսիսային Նայնավա նահանգում 80 քուրդ եզդիների զանգվածային գերեզմաններ են հայտնաբերել։ Այս մասին հայտնում է իրանական Press TV հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Իրաքի մարդու իրավունքների նախարարությանը։
Գերատեսչության տեղեկություններով՝ գերեզմանները հայտնաբերվել են Ալ Ջադա գյուղում։
Մայիսի սկզբից «Իսլամական պետության» գրոհայինները Իրաքի հյուսիսում մոտ 300 գերի եզդիներ էին սպանել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։





























