«Իսլամական պետություն» արմատական խմբավորումը իր վրա է վերցրել Իրաքի մայրաքաղաք Բաղդադից հյուսիս ընկած ռազմաբազայում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը, որի հետեւանքով զոհվել է 38 մարդ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Անբար նահանգում ականապատ մեքենա է պայթել, որից հետեւանքով վիրավորվել է ավելի քան 30 մարդ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։