«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները Իրաքի Ռամադի քաղաքի մոտ փակել են Եփրատ գետի ամբարտակը, որով արգելափակել են քաղաքին խմելու ջրի մատակարարումը։ Այս մասին հայտնում է Sky News Arabia-ն։
Հեռուստաընկերության տեղեկություններով՝ ԻՊ խմբավորումը փակել էՌամադի քաղաքի մոտակայքում Եփրատի ամբարտակը եւ գրեթե դադարեցրել ջրի հոսքը Անբար նահանգի հարավային շրջաններ, գրում է ՏԱՍՍ-ը։
Նշենք, որ Անբար նահանգի 80 տոկոսը շրջափակված է ԻՊ ջոկատների կողմից։





























