Ռուսաստանի կողմից Ադրբեջանին C-300 զենիթահրթիռային համակարգերի վաճառքի մասին «Ժամանակ» թերթը զրուցել է ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով հանրային խորհրդի նախագահ, ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանի հետ:
Նա նշել է, որ եթե այդ գործարքն իսկապես տեղի ունենա, ապա այն բացասական ազդեցություն կունենա տարածաշրջանում ուժերի դասավորվածության վրա: «Այս համակարգերը դասվում են պաշտպանողական սպառազինությունների շարքին եւ կարող են սահմանափակել մեր հնարավորությունները՝ հակառակորդին հակահարված տալու հարցում, եթե հանկարծ Ադրբեջանի մտքով անցնի վերսկսել ռազմական գործողությունները: Այսինքն՝ ստանալով C-300-ը՝ Ադրբեջանը ավելի քիչ խոցելի կլինի, եւ այդ ինքնավստահությունը կարող է դրդել Ադրբեջանին ավելի ագրեսիվ գործողությունների»:




























