ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը Երեւանում այսօր՝ հունիսի 3-ին կայացած ասուլիսում հիշեցրել է ԼՂ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտության մասին:

Նա նշել է, որ Բաքու կատարած այցի եւ Ադրբեջանի իշխանությունների հետ հանդիպումների ժամանակ իրեն տեղեկացրել են «մի քանի գաղափարների» մասին, որոնք վերաբերում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների թիվն ընդլայմանը:

«Դա նոր առաջարկություն չէ, բայց այն ընդունելու համար պետք է բոլոր մասնակիցների կոնսեսուսը լինի: Հնարավոր է, մենք այն ուսումնասիրենք»,-հայտարարել է Դաչիչը՝ հավելելով, որ Մինսկի խումբը պետք է շարունակի իր աշխատանքը:

«Ես Բաքվում ասացի եւ կկրկնեմ Երեւանում. կան ավելի քիչ «ծանրքաշային» հարցեր, քան կարգավիճակն է, եւ դրանք պետք է քննարկել: Դրանք անհետ կորածների, փախստականների, բռնի տեղահանվածների հարցերն են: Բայց դրա համար պետք է ամրապնդել խաղաղությունը, կատարել հրադադարի ռեժիմի պահպանման պայմանավորվածությունները»,-ընդգծել է Դաչիչը: