«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ավելի քան 10 հազար գրոհային է ոչնչացվել Սիրիայում եւ Իրաքում ԱՄՆ ղեկավարած միջազգային կոալիցիայի գործողությունների 9 ամիսների ընթացքում։ Այս մասին հունիսի 3-ին հայտարարել է ԱՄՆ փոխպետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Նրա խոսքով՝ դաշնակիցները մեծ հաջողություններ են գրանցել ԻՊ-ի դեմ պայքարում, սակայն խմբավորումը շարունակում է կայուն պահել իր դիրքերը։ «Վերջին հաշվով դա իր ազդեցությունը կունենա»,- ասել է Բլինքենը France Inter ռադիոկայանի եթերում, փոխանցում է «ՌԻԱ ՆՈվոստի»-ն։
Նշենք, որ ըստ ԿՀՎ տվյալների՝ խմբավորման շարքերում կռվում է 30 հազար գրոհային, որոնք գրաված տարածքներում հայտարարել են իսլամական խալիֆայություն հիմնելու մասին եւ ցանկանում են ընդլայնել իրենց ազդեցության գոտին։





























