ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Չինաստանի Խուբեյ նահանգում՝ Յանցզի գետում, մարդատար նավի խորտակման կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել:
«Հայաստանի ժողովրդի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ եւ Չինաստանի բարեկամ ժողովրդին:
Կիսելով Ձեր վիշտը` մաղթում եմ զոհվածների ընտանիքներին եւ Չինաստանի ժողովրդին տոկունություն եւ ոգու արիություն։
Վստահ եմ, որ ՉԺՀ կառավարության ձեռնարկած ջանքերը կնպաստեն փրկելու հնարավորինս շատ մարդկային կյանքեր»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում:





























