BMW ընկերությունը TU-Automotive Detroit ցուցահանդեսի ժամանակ հայտարարել է INRIX ֆիրմայի հետ համագործակցության մասին: Այն ծրագրային ապահովում է մշակում, որը կարող է նշել կայանատեղիում հայտնված ազատ տեղի մասին:
Ապագայում Dynamic Parking Prediction հավելվածը կհայտնվի բավարական կոնցեռնի բոլոր ավտոմեքենաներում, որոնք հագեցած կլինեն ConnectedDrive ծառայությամբ: Առաջինն այդ ծառայությունը կունենա i3-ը:
Երթեւեկության մասին տեղեկությունը ծրագիրը ստանում է INRIX Traffic App նավիգացիոն հավելվածից: Եթե ծրագիրը «գիտի», որ երկուշաբթի առավոտյան գործարար թաղամասի փողոցներում խցանում է եւ կայանելու ազատ տեղ գրեթե չկա, այն վարորդին կառաջարկի երթեւեկել ավելի պակաս ծանրաբեռնված փողոցով:
Առայժմ Dynamic Parking Prediction ծրագիրն ընդամենը նախատիպ է: BMW ընկերությունն այն արդեն փորձարկել է Մյունխենում եւ գոհ է արդյունքից:




























