Նիկարագուայի նախագահ Դանիել Օրթեգիի տունը հայտվել է հորդառատ հեղեղներից ավերված ավելի քան 2 հազար շինությունների ցուցակում։ Այս մասին տեղեկացնում է երկրի կառավարությունը։

Կառավարության  ներկայացուցիչ Ռոսարիո Մուրիլիոն հայտնել է, որ նախագահի տնից ջուրը դույլերով էին դուրս թափում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Մուրիլիոն հայտնել է, որ հեղեղներից վնասվել է ավելի քան 10 հազար մարդու գույք։ Ավերվել է 9 հիվանդանոց, որոնց հիվանդներին տարհանել են ապահով վայրեր։

La Segunda կայքը նշում է, որ Նիկարագուայում մեկ ժամվա ընթացքում թափվել է տեղումների ամսական նորման։