Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Instagram-ում հաշիվ է բացել։ Առաջին իսկ օրը բունդեսկանցլերի պաշտոնական էջում տեղակայվել են տարբեր միջոցառումների լուսանկարներ՝ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ուկրաինայի առաջնորդ Պյոտր Պորոշենկոյի  եւ այլոց հետ։ Այս մասին գրում է Informing-ը։

Այս պահին Instagram-ում նրա հետեւորդների թիվը հասել է 5 հազարի։