2015թ. սկզբից Հայաստանն արդեն 280 տ կեռաս է արտահանել։ Այս մասին հունիսի 4-ին կայացած Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։ 10 օրից կսկսվի ծիրանի արտահանումը, որն այս  տարի մեծ ծավալներ է խոստանում։ Նախարարի խոսքով՝ ակտիվ է նաեւ բանջարեղենի արտահանումը, այդ թվում՝ ջերմոցային։ Տարվա սկզբից արտահանվել է  2 հազար տոննա վարունգ եւ 270 տ լոլիկ։ Ջերմոցներն ամբողջովին ապահովում են տեղական շուկան՝ բացառելով բանջարեղեն ներկրելու անհրաժեշտությունը։ «Հիմա վաճառքի հանված բանջարեղենը միայն տեղական է»,- վստահեցրեց Կարապետյանը։

Ինչ վերաբերում է բաց հողային տարածքում աճող բանջարեղենին, ապա տարվա սկզբից արտահանվել է 8 860 տոննա կաղամբ։ «Արտահանումը շարունակվում է, եւ ամեն օր հանրապետությունից դուրս է բերվում 300-500 տոննա պտուղ-բանջարեղեն»,- եզրափակեց նախարարը։