«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության Երիտասարդական միությունը հունիսի 10-ին ժամը 17:00-ին Հանրապետության հրապարակում, էներգետիկայի նախարարության և կառավարության առջև կազմակերպում է բողոքի ակցիա էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարի շրջանակներում:

«Ալյանսի» տարածած հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Հիմնական պահանջներից է լինելու ՀԷՑ-ում՝ ըստ նախարար Զախարյանի հայտարարության, տեղի ունեցած գողության և չարաշահումների առթիվ քրեական գործ հարուցելն ու մեղավորներին պատժելը: ՀԷՑ-ի լկտիացած պաշտոնյաների գործողությունների ու երկրի իշխանությունների թողտվության արդյունքում ժողովուրդը չի վճարելու:

Սույն հայտարարությամբ կոչ ենք անում բոլոր երիտասարդներին, քաղաքական ուժերի երիտասարդական կառույցներին և հասարակական կազմակերպություններին միանալու այդ օրը ողջ ժողովրդին հուզող խնդրի շուրջ պայքարին»: