Հակառակորդի հետ շփման գծում զինվորական ծառայություն իրականացնող սպաներն ու ենթասպաներն ավելի բարձր թոշակ կստանան: Նման որոշում է կայացրել ՀՀ կառավարությունը՝ այսօր՝ հունիսի 4-ի իր նիտում, որով փոփոխություններ են կատարվել «Պետական կենսաթոշակների մասին» որոշման մեջ:
Որոշման նախագիծը ներկայացրել է պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը, ըստ որի այսուհետ Զինված ուժերի սպայական, ենթասպայական եւ պայմանագրային շարքային կազմի զինծառայողների կենսաթոշակի վճարման չափը նախատեսելուց առաջ հաշվի են առնվելու հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության իրականացման ժամանակահատվածը. Այդ ժամանակահատվածը կհաշվարկվի կրկնակի չափով:
Նշենք, որ հուլիսի 1-ից ընդհանուր առմամբ բարձրանալու են զինվորականների կենսաթոշակները:



























