Երեւան Ջուր ՓԲԸ-ն տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ դադարեցվել է «Տանդեմ Պեյմինթս» ՍՊԸ-ի հետ պայմանագրի գործողությունը՝ վերջինիս տերմինալների միջոցով «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի ծառայությունների դիմաց վարձավճարների ընդունման վերաբերյալ:

 Պատճառը՝ Տանդեմ Պեյմինթս ՍՊԸ-ի կողմից պայմանագրի խախտումն է, ինչի հետեւանքով  Երեւան Ջրի հանդեպ կուտակվել է զգալի դրամական պարտավորություն:

«Երեւան Ջուրը» դիմում է իր բաժանորդներին այսուհետ խուսափել «Տանդեմ Պայմինթս»-ի տերմինալներով վճարումներից, միաժամանակ տեղեկացնելով, որ արդեն իսկ կատարած վճարումները մնում են ուժի մեջ: