Թուրքիայում խորհրդարանական ընտրություններից օրեր առաջ շատանում են քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության անդամների դեմ տարբեր տիպի հարձակումները։

Քրդական Ozgur-gundem կայքի փոխանցմամբ՝ HDP-ի Վան նահանգի Արճեշի շրջանի նախընտրական աշխատանքներն իրականացնող Մեհմեդ Քայայի տունն անհայտ անձի կամ անձանց կողմից ենթարկվել է բոցավառվող հեղուկներով հարձակման, որի հետեւանքով տունը հրդեհվել է։

Տունը հրդեհելու ժամանակ ներսում ոչ-ոք չի եղել եւ հրդեհը միայն նյութական վնաս է պատճառել։