Իրաքին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում աջակցող Միջազգային կոալիցիան Բաղդադին պայմաններ չի առաջադրել իսլամիստների դեմ պայքարում ցուցաբերվող օգնության դիմաց։ Այս մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Հայդար ալ Աբադին։

«Լուրերն այն մասին, թե միջազգային կոալիցիան Բաղդադին պայմաններ է առաջադրել, որոնց կատարման դեպքում Իրաքին հետագա աջակցություն կցուցաբերվի, չի համապատասխանում իրականությանը»,- ասված է Իրաքի վարչապետի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ Իրաքի մամուլը հայտնում էր Իրաքի եւ  Միջազգային կոալիցիայի միջեւ ձեռք բերած գաղտնի պայմանավորվածությունների մասին։