Հայաստանը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միությանը Ղրղըզստանի անդամակցության արձանագրությանը։ Այն հավանություն է ստացել հունիսի 4-ին կայացած Կառավարության նիստում։

Ղրղըզստանի անդամակցության պայմանագիրը 2014թ. դեկտեմբերի 23-ին ստորագրել են Միության անդամ երկրների ղեկավարները։ Մայիսի 9-ին Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը պայմանագրին կից փաստաթղթեր էր ստորագրել, մասնավորապես  2014թ մայիսի 9-ին ԵՏՄ-ին միանալու պայմանագրում փոփոխություններ մտցնելու մասին արձանագրությունը։