Գանայի իշխանությունները երկրում եռօրյա սուգ են հայտարարել մայրաքաղաք Աքրայում բենզալցակականի պայթյունի հետեւանքով 150 զոհերի հիշատակին։
Գանայի նախագահ Ջոն Մահաման հայտնել է, որ կառավարությունը 12 մլն դոլար կհատկացնի փրկարարական աշխատանքների եւ վնասված ենթակառուցվածքների վերականգնման համար, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բենզալցակայանում պայթյունը որոտացել էր հրդեհի հետեւանքով։ Իշխանությունները տեղեկացրել են, որ մարդիկ լցակայանում պատսպարվել էին հորդառատ անձրեւից։
Որոշ տեղեկություններով՝ շատ մարդիկ զոհվել են ոչ թե պայթյունից կամ հրդեհից, այլ խեղդվել են՝ փորձելով փախչել բռնկված հրդեհից։





























