Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները հունիսի 4-ին, ժամը 11.30-ին, մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտից բերման են ենթարկել 26-ամյա Արսեն Ղ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մայիսի 25-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: