«Քլիվլենդի» նախկին կենտրոնական, Բասկետբոլի ազգային ասոցիացիայի քառակի չեմպիոն, 38-ամյա Շաքիլ Օ’Նիլը տեղափոխվել է «Բոսթոն»: Կողմերը երկու տարվա պայմանագիր են կնքել: Օ’Նիլը տարեկան կստանա 1,5 միլիոն դոլար, հաղորդում է gazeta.ru-ն:

Շաքիլ Օ’Նիլն ամերիկյան բասկետբոլի խորհրդանիշերից մեկն է: Նրա անունը հայտնի է բասկետբոլի կամ NBA-ի մասին պատկերացում չունեցող մարդկանց: Շաքիլ Օ’Նիլի անունը կապված է դեռ այն դարաշրջանի հետ, որի արքաներն էին Մայքլ Ջորդանը, Դեւիդ Ռոբինսոնը, Չարլզ Բարքլին, Հակիմ Օլաջուվոնը: Իսկ Շաքիլին այն ժամանակ դեռ երեխա էին անվանում, թեեւ հսկան որեւէ մեկից հետ չէր մնում:

Օ’Նիլը համաշխարհային մեծության աստղ դարձավ  «Օռլանդոյում» (1992–1996), «Լեյքերսում» (1996–2004) եւ «Մայամիում» (2004–2008)` 2000-20008թթ. չորս անգամ նվաճելով NBA-ի չեմպիոնի տիտղոսը եւ երեք անգամ դառնալով եզրափակիչ շարքերի MVP` ամենաարժեքավոր խաղացող:

Նախորդ երկու տարիներին Օ’Նիլը հասցրեց երեք ակումբ փոխել` – «Ֆինիքս»,  «Քլիվլենդ» այժմ էլ «Բոսթոն»: