Հունիսի 5-ին Մեքսիկայի Տեմասկալ քաղաքում կրթության աշխատակիցների արհմիության անդամ ուսուցիչները գրավել են քաղաքի ՀԷԿ-ը։ Այս մասին տեղեկացնում են տեղական իշխանությունները։

Առաջիկա կիրակի Մեքսիկայում խոշոր դաշնային ընտրությունների դեմ բողոքող հարյուրավոր ցուցարարներ ներխուժել են կայանի տարածք, որը էլեկտրականությամբ է ապահովում երկրի հարավային եւ կենտրոնական մի քանի նահանգները, հայտնում է El Financiero-ն։

Նշենք, որ առաջիկա կիրակի 85 մլն մեքսիկացիներ պետք է ընտրեն իշխանության տարբեր մակարդակի մոտ 2 հազար պաշտոնյաների, որոնց թվում՝ 500 դաշնային պատգամավորների, քաղաքապետերի եւ 9 նահանգապետերի։ Արհմիությունները բողոքում են ընտրությունների անցկացման դեմ՝ պահանջելով լուծել իրենց սոցիալական խնդիրները եւ ապահովել անվտանգ իրավիճակը երկրում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։