Հունիսի 6-ի առավոտյան Չինաստանի մայրաքաղաք Պեկինի մոտակայքում ոչ մեծ մի ուղղաթիռ վայր է ընկել ջրամբարը։ Ինչպես տեղեկացնում են ոստիկանությունից, ուղղաթիռում եղել է 2 մարդ, որոնց ճակատագրի մասին դեռեւս ոչինչ հայտնի չէ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Տեղական ընկերություններից մեկին պատկանող ուղղաթիռը օգտագործվում էր ուսումնամարզական նպատակներով։ Տարվում են որոնողափրկարարական աշխատանքներ։





























