«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները գրավել են լիբիական Հարվա քաղաքը, հայտնում է Reuters-ը։

Քաղաքը գրավելու փաստը հաստատել են ռազմական աղբյուրները եւ ընդգծել են, որ գրոհայինները իրենց վերահսկողությունն են հաստատել կառավարության մի քանի շենքերի վրա։ ԻՊ-ը քաղաքը գրավելու հայտարարությունը տարածել է սոցցանցերում, փոխանցում է Gazeta-ն։