Սեպտեմբերին Խանտի-Մանսիյսկում կայանալիք ՖԻԴԵ-ի նախագահի ընտրություններում Կիրսան Իլյումժինովի թեկնածությունն արդեն պաշտպանում է 81 երկրի շախմատային ֆեդերացիա: Chessdom.com-ի տվյալներով՝ ՖԻԴԵ-ի գործող նախագահը վերջերս աջակցության նամակներ է ստացել Բոտսվանայի, Սլովակիայի, Հարավային Աֆրիկայի, Ուզբեկստանի, Կիպրոսի եւ Լատվիայի ֆեդերացիաներից:

Հիշեցնենք, որ Հայաստանի շախմատային ֆեդերացիան եւս աջակցում է Կիրսան Իլյումժինովին: Այլընտրանքային ընտրություններում Իլյումժինովի մրցակիցը աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովն է: