Կիեւում «Աջ սեկտոր» կազմակերպության անդամները հարձակվել են գեյ շքերթի մասնակիցների վրա։ Այս մասին հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը։

Հաղորդվում է, որ միջադեպի հետեւանքով պարանոցի հատվածում վնասվածք է ստացել մեկ ոստիկան։ 5 մարդ ձերբակալվել է։

Ավելի վաղ Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն ԼԳՏԲ հանրության անդամներին կոչ էր արել հրաժարվել մայրաքաղաքում «Հավասարության երթ» անցկացնելու գաղափարից։