Ջամայկացի արագավազորդ Ասաֆա Փաուելը վնասվածքի պատճառով ստիպված է բաց թողնել Ստոկհոլում կայանալիք Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի Ադամանդե լիգայի հերթական փուլը: Բոլորն անհամբերությամբ էին սպասում այդ մրցաշարի 100 մետր վազքին, քանի որ միասին մեկնարկ պետք է դուրս գային աշխարհի ուժեղագույն արագավազորդներ Ուսեյն Բոլթը, Գեյը եւ Փաուելը: «Ես մեծ հիասթափություն եմ ապրում: Անհամբերությամբ սպասում էի այդ մեկնարկին եւ վստահ էի, որ կհաղթե, սակայն այժմ նույնիսկ մինչեւ եզրագիծ չեմ հասնի»,- Ասաֆային մեջբերում է Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Հասանելի է
русский


























