Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում ԼԳՏՊ հանրության կազմակերպած հավասարության երթի ժամանակ ծագած անկարգությունների հետեւանքով  վիրավորվել է 5 ոստիկան։ Այս մասին տեղեկացնում է Ուկրաինայի ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Բախումների ժամանակ տուժել են ոստիկանության 5 աշխատակից, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծանր»,- ասված է հայտարարության մեջ։

Այս պահին դեպքի վայրում ձերբակալվել է 25 մարդ։