Վերջին տվյալնեերով, «Արեւելքի աստղեր» նավի խոորտակման հետեւանքով զոհերի թիվը հասել է 431-ի։
Ինչպես հաղորդում է «Սինհուան», հունիսի 7-ի առավոտվա դրությամբ անհետ կորած է համարվում 11 մարդ, փրկվել է 14 մարդ։
«Արեւելքի աստղեր» զբոսանավը խորտակվել է հունիսի 1-ին, Չինաստանի Յանցզի գետում։ Վերջին տվյալներում աղետի պահին նավում եղել է 456 մարդ, այդ թվում 405 ուղեւոր, անձնակազմի 46 անդամ եւ տուրիստական գործակալության 5 աշխաատակից։ Ողջ մնացած ուղեւորները պատմել են, որ նավը խորտակվել է 30-60 վայրկյանում։





























