Հայաստանում արդարադատության համակարգի անկման մեջ մեղավոր են թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը: Այս մասին հունիսի 8-ին խորհրդարանում Գլխավոր դատախազության 2014թ. աշխատանքի քննարկման ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Հայաստանի իրավական ապարատի կարողունակությունը սասանվել էր դեռեւս 1990-ական թթ. սկզբին, երբ Գորիսում մաուզերավորների ավազակախումբը իշխանազուրկ արեց օրինական ընտրված քաղաքապետին: «Իսկ 2008թ. կրակող գազանների նախորդներին ես տեսել եմ 1996թ. (նախագահական ընտրություններից հետո ծայր առած անկարգություններ): Մենք չենք տեսնում իրադարձությունների պատճառահետեւանքային կապը: Փորձում ենք առանձնացնել մեկ դեպքը եւ մեկնաբանել այն այսօրվա օրով: Բայց պետք է հասկանանք, թե որտեղից է գալիս անօրինությունը: Որովհետեւ ոչ ոք պատրաստ չէ արդարադատությունը սկսել ինքն իրենից»,- հայտարարեց Հակոբյանը: