Սյունիքի մարզպետի ընտանիքում իշխում է կանեփի պաշտամունքը: Այս մասին հունիսի 8-ին ՀՀ խորհրդարանում Գեւորգ Կոստանյանի ներկայացրած՝ Գլխավոր դատախազության աշխատանքի ամփոփ զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
«Արատավոր համակարգում անիմաստ է հավատալ մեկ մարդու փրկիչ առաքելությանը: Ամենաբարի մաղթանքները միանշանակ ոչ մի բանի չեն տանում: Եթե կան մարդիկ, որոնք կարող են մարդ սպանել, երիտասարդի աչքը հանել, իսկ հետո դա բացատրել ընտանիքում կանեփի պաշտամունքով, ապա նման համակարգում որեւէ առաքելություն իրականացնել հնարավոր չէ»,- հայտարարեց Զոհրաբյանը՝ ակնարկելով Գորիս քաղաքում Սյունիքի մարզպետի որդու մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքը:





























